2022-ին եւս 14 պատնեշ է նախատեսվում հանել ԵԱՏՄ շուկայում. Մանասերյան
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա՝ 7-րդ տնտեսական հետազոտությունը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, ընդգծեց, որ ի պատիվ մասնավոր հատվածի ջանքերի, այնուամենայնիվ ճեղքում տեղի ունեցավ՝ 2020 թվականի անկման ֆոնին:
«Ուզում եմ շեշտել, որ անգամ անկման տարում, Հայաստանում առանձին ճյուղեր ունեցան ճեղքում, դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ: Սա աննախադեպ, բացառիկ երեւույթ է»,- ընդգծեց տնտեսագետը:
2021-ի տնտեսական ակտիվության համար Թաթուլ Մանասերյանը կարեւորում է ներքին եւ արտաքին արգելքների անգամ մասամբ վերացումը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Արտաքին արգելքների մասով, ըստ նրա, հաջողվել է ԵԱՏՄ շուկայում վերացնել 30 արգելք, որոնցից 15-ը պատնեշներ էին եւ վերաբերվում էին կազմակերպությունների կանոնների կիրառմանը:
Պրոֆեսորն ընդգծում է, որ 2022-ին եւս 14 պատնեշ է նախատեսվում հանել, ինչը կարեւոր է ԵԱՏՄ-ում տնտեսությունների ներդաշնակեցման համատեքստում, եւ այն Հայաստանի փոքր շուկայի համար դրական նշանակություն է ունենալու: Խոսքը միասնական ֆինանսական, էլեկտրաէներգետիկ, գազային, նավթային շուկաների եւ միասնական թվային տարածքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանն է վերաբերում: Արդյունքում, ըստ Թաթուլ Մանասերյանիտնտեսագետի, Հայաստանը, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, հնարավորություն է ստանում նաեւ գիտատար ճյուղի զարգացման, որը մեզ համար բաղձալի ուղղություն է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը