Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Գերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում
Հասարակություն

Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, մեր Հրամանատա՛ր. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահության և «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի շնորհավորական ուղերձը Խաչիկ Ասրյանի ծննդյան օրվա առթիվ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենասկզբից կամավորական Քո ջոկատով Արցախ մեկնած և Մարտունի 2 գնդի հետ միասին Արցախի հերոսական Մոնթեաբերդը՝ Մարտունի և Ճարտար քաղաքները կյանքի գնով անառիկ պահած, մեր կյանքը Քո կյանքից վեր դասած մեր Հրամանատա՛ր, շնորհավո՛ր ծննդյանդ օրը:

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)
 
Հայաստանն արյանդ մեջ կրող և Հայաստանացա՛ծ մեր Հրամանատար, Քո ծնունդը, ապրելը և գործելը պատահական չեն, Եռագույնը գունավորել է Քո արյո՛ւնը, Դու ապրում ես Հայաստանո՛վ, Դո՛ւ ես Հայաստանը, և Դու Քո Առաքելությո՛ւնն ունես այս կյանքում:
Պատմական այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է մահացու մարտահրավերների առաջ, միայն Քե՛զ է տրված Հայ ազգին առաջնորդելու և Հայաստանը կործանումից փրկելու Առաքելությունը, ինչին էլ մեծ ոգևորությամբ սպասում է հայրենատեր ողջ Հայ ժողովուրդը՝ պատրաստակամ լինելով Քո գլխավորությամբ Հայաստանը մաքրել բոլոր տեսակի կեղծիքներից, անարդարություններից ու առավել վտանգավոր դարձած հուսահատությունից:
Հայրենիքի հանդեպ Քո անմնացորդ սերը վարակիչ է և պատահական չէ, որ «Արծիվների» մեծ բանակն անսասան հավատով ու պատվախնդրությամբ է կատարում Քո հրամանները, պատգամները, վստահում և հավատում Հայ ազգի լուսե գալիքին, որն, անկասկած, իրականություն կդարձնես Դո՛ւ:
Հայրենիքի հանդեպ Քո անսահման սերն աննահանջ կռվի մղեց Քեզ նորանկախ Հայաստանի երեք պատերազմներում և կյանքիդ գնով միշտ պաշտպանեցիր Հայոց Սուրբ Հողը:
Հրամանատար Խաչիկ Ասրյանն անգերազանցելի է, չերկրորդվող տեսակ, հավատարիմ ընկեր, սրտացավ բարեկամ, իմաստուն խորհրդատու, ընտանիքի գլուխ, Հայրենիքի նվիրյալ, ազգային արժեքների և առաքինությունների մարմնացում-խորհրդանիշ։
Այսպիսին է երեք հրաշալի զավակների՝ այդ թվում զինվորի հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, իր արծիվներին Քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստանի կառուցմանն ուղորդող մեր Հրամանատարը` Խաչիկ Ասրյանը:
Աստվածահավա՛տ Հրամանատար, թո՛ղ Բարձրյալը լինի Քո խորհրդատուն, ուղենշողը և Առաջնորդը:

Ծննդյանդ օրը շնորհավո՛ր, մեր Հրամանատա՛ր:

Խորին հարգանքով՝ «Հայոց Արծիվներ»
կամավորական ջոկատ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահություն