Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Եթե Ադրբեջանը սկսի ոչնչացնել արձանագրությունները, մենք իրավունք ունենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. հուշարձանագետ

Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների  հայերեն արձանագրությունները, ինչպես միշտ արել են այն տարածքներում, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը` անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի այն հայտարարությանը, որ  հայկական հուշարձանների ալբանացման համար աշխատանքային խումբ է ստեղծվել:

«Իրականության մեջ  Անար Քարիմովը ստախոս է և կեղծավոր է: Դա փաստվեց հենց հենց նոյեմբերին, երբ պատերազմական գործողությունները դադարեցին և նա իր թվիթերյան էջում մի կեղծ հայտարարություն էր տարածել և նկարներով այդ հայտարարությունը իբր պնդացրել, որ հայերը ամեն տեղ խաչքար են դնում և դրանով իսկ հայացնում են ամեն ինչ, նույնիսկ Շահբուլախի բերդը, որը գտնվում է Ակնայի տարածքում։ Մենք փաստեցինք, որ կցված նկարները 2000կմ հեռավորության վրա գտվող Ախլցխայի բերդերից մեկինն են։ Նա, խեղաթյուրելով ամեն ինչ, այդ նկարները տարածել էր դեսպանատներում և մինչև հիմա այդ հայտարարությունը չի հեռացրել իր թվիթերյան էջից։ Հետևաբար նրա հայտարարություները ավելի քաղաքական են և ուղղված են հետագայում ինչ-որ մի բան հայկական հուշարձանների հետ անելուն։ Այսինքն՝ այդ հայտարարությունը նշանակում էր, որ երբ մենք ամենուրեք վերացնում ենք հայկական խաչքարերը, դա անում ենք, որովհետև դրանք հատուկ են դրվել ինչ-որ վայրում, որ հայացնեն այդ հուշարձանը։ Նույն հայտարարությունը, որ վերջերս արեց, որ խումբ է ստեղծվել, որը պետք է ստուգի՝ արդյոք այդ հուշարձանները ավղանական են կամ` ոչ, իսկ արձանագրությունները կեղծ են կամ` ոչ, դա արդեն ինքնին մարտահրավեր է, որ նրանք ուզում են այդ արձանագրությունները քերել և ոչնչացնել, ինչպես միշտ արել են այն տարածքներում, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել։ Այսինքն պարզ երևում է, թե որն է լինելու Ադրբեջանի հաջորդ քայլը։ Հայտարարությունները բավարար չեն։ Ադրբեջանի նախագահը Հադրութ էր այցելել, Ծաղկավանքի մոտ ցույց էր տալիս արձանագրությունները և ասում էր՝ կեղծ են, դրանք 17-րդ դարի արձանագրություններ են, որոնք դեռ իր պետության ստեղծումից առաջ՝ 19-րդ դարում մի քանի աշխատություններում հրապարակվել են։ Եթե այս երկու հայտարարությունները արվել էին մինչև Հաագայի դատարանի հայտնի որոշումը, վերջին հայտարարությունը, որ Աննա Քարիմովը արեց, եղել է դատավճռից հետո, ինչն արդեն մարտահրավեր է դատարանին, քանի որ այն պարտադրել էր Ադրբեջանին հետայսու վանդալական ցանկացած գործողություն հայկական հուշարձանների նկատմամբ պատժվել և հայտարարություններ չանել հայկական հոշարձանների խեղաթյուրման վերաբերյալ»,-ասաց նա։ 
Հուշարձանագետի խոսքով` եթե Ադրբեջանի  աշխատանքային խումբը գործի եւ մենք էլ փաստեր ունենանք, հայկական կողմը ավելի գործուն քայլերի կարող է դիմել:

Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ իրենք ունեն Արցախի բոլոր հայկական հուշարձանների եւ եկղեցիների ցանկը գույքագրված, նաեւ բոլորի լուսանկարները: 

«Մեր կազմակերպությունը միայն Արցախից ունի ավելի քան 60-70 հազար լուսանկար հուշարձանների մոտ 99 տոկոսի համար, որոնք լավ համակարգված են և ցանկացած կատարված վանդալիզմի դեպքի դեմ շատ արագ կարող ենք պատասխան տալ ոչ միայն լուսանկարներով, այլև հատակագծերով, չափագրություններով, տեղադրություններ բնակավայրերի նկատմամբ։ Հուշարձանների թիվը շատ մեծ է, գույքագրված հուշարձանները 1500-ից ավելի են, որոնք ունեն իրենց անձնագիրը։ Մենք փաստագրել ենք շատ ավելին, կարող են լինել տասնյակ հազարավորներ, կարող են նաև լինել հուշարձաններ, որոնք արդեն անցել են հողի տակ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի որոշմամբ ստեղծվել է հայկական հուշարձանների ալբանացման աշխատանքային խումբ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտով փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: