34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդաան պայքարի փուլը. Արտակ Բեգլարյան
34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը:
Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3,000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ:
Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...