Աբովյան փողոցում 4 հոգի՝ իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից ծեծել են 18-ամյա երիտասարդի
Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ժամը 15.40-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նրան ծեծել էին Աբովյան փողոցում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Փետրվարի 12-ին Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձանց ինքնությունը։
Նրանք Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...