Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Հասարակություն

Շների մասնատված ու կրակված մարմիններ են հայտնաբերվել Գյումրիում. համայնքապետարանը հերքում է կատարվածում իր առնչությունը

Շաբաթ-կիրակի Գյումրիում գլխատված ու մասնատված մարմիններով շներ են հայտնաբերվել, իսկ այսօր արդեն՝ կրակոցի հետքերով կիսասատկած վիճակում:

Գյումրիում տեղի ունեցած սարսափելի դեպքերը սկզբում համացանցում, այնուհետև արդեն կենդանասերների խմբերում բարձրաձայնելուց հետո շներին հայտնաբերած քաղաքացիները դիմել են Ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդումներ:

Գլախատված շան գլուխն իր շքամուտքում (Մովսես Խորենացի 2-րդ շենք) տիկին Մանուշակն է հայտնաբերել, իսկ զույգ ոտքերը՝ հաջորդ օրը՝ տան դռան դիմացից:
 
«Շան գլուխը գտել եմ մեր մուտքի մեջից, ռեմենը՝ վզին: Դրել եմ տոպրակի մեջ, պահել եմ: Իմ շանը դուրս եմ թողնում ես, գնաց ու էդ ոտքերը բերեց: Ես սկզբից ուրիշ բան էի մտածում, ասացի՝ երևի մորթել են, մսի տեղ են ծախել, բայց որ ոտքերն էլ բերեց, ուրեմն միսն էլ վրան է, շներն ուտում են: Էսօր շատ շներ են քաղաքում խփում, ու կմտածեմ՝ ոչ թե գլուխները կտրած են, այլ խփել, թողել են, շներն էլ սոված են, կերել են: Ու կերածի տեղերով է, հավասար կտրած չեն, ոնց որ քաշքշել են, որտեղ բարակ է եղել, կտրել է: Դա ո՛չ մսի գործ անողի բան է, ո՛չ գլուխ կտրողի: Կրակողը մեկն է: Կա՛մ քաղաքապետարանից, մարզպետարանից, կա՛մ մեկը, ում երեխուն վախեցրել են, կա՛մ չգիտեմ էլի»,- մեզ հետ զրույցում պատմեց Մանուշակը:

Գյումրեցի Հեղինեն էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց այսօր առավոտյան շներին կրակելու և մայթերին անօգնական թողնելու մասին: Նա նշեց, որ մինչև հիմա հոգեպես ճնշված վիճակում է, կիսասատկած կենդանու ձայնն ականջներում է, տեսքն էլ չի կարողանում մոռանալ:

«Առավոտյան աշխատանքի գնալիս հենց Տիգրան Մեծ ռեստորանի դիմաց (Տերյանի 49), տեսա շանը կրակված, ու ահավոր վիճակում եմ: Արդեն որերորդ կենդանին է կա՛մ կրակված, կամ գլխատված: Քաղաքապետարանն է, մարզպետարանն է, չիդեմ, ես անգամ սրբազանի մոտ կգնամ, իրենք իրավունք չունին աչք փակեն էս ամեն ինչի վրա: Անտանելի է, ամեն մայթին մի խփված կենդանի, երեխեքն էլ կտեսնին էս ամեն ինչը»,- ասաց Հեղինեն:

 

Համացանցում ևս մեղադրանքներն ուղղված են Գյումրու համայնքապետարանին: Նախկինում համայնքապետարանի հետ պայմանագրային պայմանավորվածությամբ Գյումրիում շների ստերջացումն իրականացնում էր «My vet» կլինիկան: Այսօր նույն աշխատանքը կատարում է այլ ընկերություն:

Գյումրեցիներից շատերն են վստահեցնում, որ քաղաքի տարբեր փողոցներում արդեն մի քանի օր է՝ սպանված շների դիեր ու կիսասատկած կենդանիներ կան:

Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ևս այդ մասին լսել է, բայց միանշանակ հերքում է կատարվածում համայնքապետարանի մասնակցությունը: Մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք էլ են անհանգստացած կատարվածից: «Մենք հանձնարարել ենք, որ դիմեն Ոստիկանություն, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել»,- շեշտեց Առուշանյանը:

 

Հարցին՝ ունի՞ արդյոք համայնքապետարանը կենդանիներին կարակրելու միջոցով վնասազերծելու հրահանգ, փոխքաղաքապետը դա ևս հերքեց:

 

«Բնականաբար, մենք կրակելու հանձնարարական որևէ մեկին չենք տվել: Մենք շներին ստերջացնում ենք: Լաբորատոր քննություն են անցնում կենդանիները, վտանգավորություն ներկայացնող շները սրսկմամբ քնեցվում են: Կազմակերպությունը, որը հիմա զբաղվում է այդ աշխատանքով, իմ կարծիքով, նման փորձ ունեցել է, բոլոր փաստաթղթերն առկա են, և իրավունք ունեն նման գործունեություն ծավալելու»,- տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետը:

 

Կան նաև խոսակցություններ, որ կենդանիներին փողոցում դաժանաբար վնասազերծում են, օրինակ՝ պարանով կապելու, քաշելու տարբերակով: Տեղեկությունը չհերքեց նաև Դավիթ Առուշանյանը:

«Բնականաբար, շուն կա, որ համոզելով, սիրելով, հետը խաղալով մտցնում ես մեքենա, շուն կա, որ պետք է բռնես հատուկ սարքավորումով, որը շան համար վտանգավոր չէ: Ավելի լավ է էդ մեթոդներով, որոնք օրենքի սահմաններում են, ավելի լավ է կիրառենք, տանենք, հետազոտենք կենդանիներին, որոնք որ վտանգավոր են: Այո՛, պետք է քնեցվեն: Ես չեմ վախենում դա ասել: Եթե մենք դա չենք անում, արդեն դանակը ոսկորին է հասել, ու մարդիկ կսպանեն»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ առկա բոլոր հրապարակումները ոստիկանության հետ համագործակցության արդյունքում կպարզաբանվեն, որպեսզի հասկանալի լինի՝ դրանք ի՞նչ տեսանյութեր և լուսանկարներ են, ե՞րբ և որտե՞ղ են արվել:

Համայնքապետարանում այս հարցով նաև խորհրդակցություն է կայացել: «Մեկ անգամ ևս վստահեցնում են, որ մեր կողմից որևէ կառույցի կամ անհատի շների հետ նման կերպ վարվելու հանձնարարական չկա: Մեր առաջնային խնդիրը մարդկանց անվտանգության ապահովումն է՝ առանց որևէ օրենք խախտելու»,- շեշտեց Դավիթ Առուշանյանը:

Գյումրիում ներկա պահին մոտ 2700 շուն կա, որից 2020-21 թթ. ստերջացվել են գրեթե 1600-ը: Այնուհետև գործընթացը դադարեցվել է՝ որոշակի հետազոտության նպատակով:

«Մենք մի պահ դադարեցրինք ստերջացման պրոցեսը: Տեսանք, որ համայնքապետարանը շատ լուրջ գումար է ծախսել, 2 տարի ստերջացում է կատարվել, սակայն խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է խորանում: Էսօր ավելի արդիական է խնդիրը, քան 2 տարի առաջ, երբ ստերջացում չէինք անում: Այսինքն՝ մի բան սխալ էր: Հասկացանք, որ խնդիրը միայն ստերջացմամբ չի լուծվի: Նաև զուգահեռ քնեցում պետք է լինի, որ հնարավոր լինի էդ թափը պահել»,- բացատրեց Առուշանյանը:

Նոր ընկերությունը 500 շան ստերջացման հանձնառություն ունի այս պահին, բայց նպատակ կա թիվը համալրել ոչ թե մեկ տարում, այլ ավելի սեղմ ժամկետում, քանի որ, ըստ փոխքաղաքապետի, եթե 365 օրում ընդամենը 500 շուն ստերջացվի, այդ ժամանակամիջոցում ավելի շատ նոր շներ կծնվեն:

«500-ի ավարտից հետո կանցնեն հաջորդ 500-ին: Մեկ տարում պետք է կարողանանք քաղաքի բոլոր շներին ստերջացնել: Այլ ելք չկա: Քնեցվելու ենթականերն էլ կքնեցվեն: 30 մլն դրամ կա հատկացված, բայց եթե կարիքը լինի, կրկին կտրամադրվի գումար: Սա պարտադիր լուծվելու ենթակա խնդիր է»,- ասաց Դավիթ Առուշանյանը:

ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ այս պահին հաղորդում կամ ահազանգ չի ստացվել, հրապարակումը կուսումնասիրվի: