Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Սուրբ Ղազանչեցոցը ցանկանում են հանձնել ուղղափառ եկեղեցուն

 

«Ինտերֆաքս-Ադրբեջանը» երեկ գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր: «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այն պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով», - ասել էր Ալիևը` Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ։ Նա նշել էր` «ադրբեջանական ժողովուրդը և ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի կատարած վայրագությունները»։


Ալիևը նաև վստահություն էր հայտնել, որ այն աշխատանքը, որը ներկայում կատարում է Ադրբեջանը ռազմական շինարարության ոլորտում «ավելի կամրապնդի երկիրը և պատասխան կլինի Հայաստանի ռեւանշիստական ուժերին»։ «Մենք մեր հողերում ենք։ Արյուն թափելով վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է», - ասել էր Ալիևը։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով` Ալիեւի այս հայտարարությունը նորություն չէ: «Ալիեւն ամիսը երկու անգամ կրկնում է այս տեքստը»- նշում է նա:

Իսկ հայկական կողմն ինչո՞ւ չի արձագանքում Ալիեւի հայտարարություններին, Անժելա Էլիբեգովան ասում է. «Սա նոր թեմա չէ, հասարակությանը հնարավորինս փորձում են նախապատրաստել, իսկ Նիկոլն ասում է, որ ինքը եւս պատրաստ է գնալ խաղաղության»:

Այն հարցին, թե` ինչպե՞ս է ստացվում, որ թշնամի Ադրբեջանը հիմա էլ փորձում է «ալբանիզացնել» Դադիվանքը, մեր զրուցակիցը նշեց. «Սուրբ Ղազանչեցոցն էլ ցանկանում են հանձնել ուղղափառ եկեղեցուն եւ դրա մասին արդեն սկսել են խոսել»:

Հարցին, թե ի՞նչ կարող է անել հայկական կողմն իրավիճակը փրկելու համար, Անժելա Էլիբեգովան նշեց. «Շատ բան կարող է անել, պարզապես ցանկության հարց է: Հայկական կողմը կարող է դիմել ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հարցը բարձրացնել նաեւ Մինսկի խմբում, մի խոսքով դիմել բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են պատմամշակութային արժեքների պահպանմամբ: Հարցը կարող է բարձրացնել նաեւ Մայր Աթոռը»: