Երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի հարավում 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:34-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքից 55 կիլոմետր հեռավորության վրա՝ Ծալկա քաղաքից դեպի 16 կմ հարավ-արեւմուտք (Սամցխե-Ջավախքի մարզ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 4 կիլոմետր խորության վրա։
Փետրվարի 13-ի երեկոյան Վրաստանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրան հաջորդել էին մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը 4.5 ուժգնությամբ էր։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտ։ Շրջկենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է դպրոցի շենքը եւ մոտ 20 տուն




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...