Հերթական հայկական ընկերությունն է «գրավում» արտերկրի շուկաները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Առկա միտումները ցույց են տալիս, որ աշխարհը փնտրում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ ճանապարհին բազմաթիվ երկրներ լուրջ ցուցանիշներ են արձանագրում մասնավորաբար արևային կայաններ տեղադրելու հարցում: Թվում է՝ Հայաստանում, ուր, ինչպես ասում են, տարին տասներկու ամիս գրեթե արևի պակաս չկա, պետք է որ բավականին մեծ քանակով արևային կայաններ տեղադրվեին, առավել ևս, որ նախ՝ մեր երկիրը կորցրել է էներգիայի ստացման բավականին աղբյուրներ, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագինը նորից բարձրացել է:
Սակայն, ըստ վիճակագրության և մասնագետների գնահատականների, առկա վիճակը շատ հեռու է բավարար լինելուց: «Փաստը» փորձեց ուսումնասիրել շուկան, և պարզվեց, որ Հայաստանում գործում է արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն: Խոսքը «Սոլարոնի» մասին է: Տարբեր մասնագետների հետ զրույցներից պարզվեց, որ այս ընկերությունը թեպետ միակն է, բայց կարողանում է մեր պահանջարկը բավարարել, եթե նույնիսկ այդ պահանջարկը էլ ավելի մեծանա, միևնույն ժամանակ արտերկրյա շուկաներն է գրավում, մասնավորաբար, հայկական արտադրանքն արտահանելով Նիդերլանդներ, Սիրիա, Լիբանան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան ևայլն:
Սա նշանակում է, որ հայաստանյան արտադրողը միջազգային շուկայում բավական մրցունակ է, իսկի արտադրանքը, որը իտալական տեխնոլոգիայով է իրականացվում, բացարձակ չի զիջում աշխարհում հայտնի «բրենդներին»: Մենք նաև տեղեկություններ ստացանք, որ Հայաստանում գնալով մեծանում է արևային պանելների պահանջարկը առայժմ առավելապես կազմակերպությունների շրջանում, թեպետ անհատ օգտագործողների համար էլ այն բավական շահավետ է, քանի որ դրանք էապես նվազեցնում են էլէներգիայի ծախսը, ծառայում են ավելի քան 25 տարի, իսկ ներդրումների վերադարձն ապահովում են 4-5 տարում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027