60-նն անց զոհվածի ծնողները որդի կունենան
Կարդում ես 44- օրյա պատերազմի սարսափը․
Գարիկ Դավթյան, սպա, զինվորական կրթությամբ։ 22 տարեկան, Արտաշատի տարածաշրջանի Մասիս գյուղից, տան միակը:
Զոհվել է արցախաադրբեջանական սահմանի թեժ մարտի ժամանակ՝ հակառակորդի կրակը հետ մղելիս... Հադրութի թեժ կետում։
Զոհված ծնողները 60-նն անց են, ճերմակամազ, տանջահար դեմքերով։ Մայրը լաց է լինում։ Հե՜շտ է այդ տարիքում միակ զավակին կորցնել։ Մոր տխրության մեջ մի անուշ բան տեսա, ասես խավարից լույս էր ճառագում։ Ակամայից նայեցի տեսանյութը, ինչու՞ է 60 ամյա կնոջ արցունքներից լույս հորդում։ Ե՞ս ես զգում, թե՞ խաբկանք է։ Հենց դա ստիպեց ինձ նայել տեսանյութը՝ հասկանալու այդ խորհուրդը։ Պարզվում է, որ մայրը երեխայի է սպասում՝ փոխնակ մոր միջոցով։ Ի՜նչ ուժ կա մեր մայրերի մեջ։ Իրենց տղային կորցնելուց հետո, ամուսիններով գիշերներն անքուն են և ասում են․
- Սկզբում մտածում էինք՝ տարիքն իրենը կանի, նորածնին խնամելը հեշտ չէ, հետո մտածեցինք՝ այսպես, թե այնպես գիշերներն անքուն ենք, հիմա ուժ -եռանդ միավորել ու սպասում ենք:
Ահա թե որտեղից է գալիս լույսը, որ հորդում էր լաց լինող կնոջ աչքերից։ Մի քանի օրից իրենց որդին կծնվի։ 60-նն անց ծնողներն ասես իրենց Գարիկին են սպասում՝ սիրով, քնքշությամբ։ Այնքան սեր կա մոր խոսքերում, երբ ասում է՝ Այսօր դեռ չեմ խոսել, չեմ ուզում արթնացնել:
Չի՜ ուզում արթնացնել խոսնակ մոր կրծքի տակ ննջող իր փոքրիկին, խոսնակ մորը։ Նույնիսկ հնարավոր չէ, պատկերացնել, թե ինչպե՜ս են իրենց փոքրիկին դիմավորելու ծնողները։ Լաց լինելու աստիճանի ուրախալի։ Գուցե այս պահին արդեն գալի՞ս է որդին․․․




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...