Բզկտված ԱՐՑԱԽ. ԴՐԱԽՏԻԿ.
ԴՐԱԽՏԻԿ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղակայված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Հադրութից գտնվում է 25 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 1615 հա տարածք, որից 1292 հա գյուղատնտեսական նշանակության, 259 հա անտառային հողեր։ Դրախտիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը․ գյուղի տարածքում է գտնվում «Կրակիչ» աղբյուրը։
Հնում հարևան Մարտունու շրջանի հետ միասին Հադրութի շրջանի մեծ մասը կոչվել է Մյուս Հաբանդ։ Ի դեպ՝ պատմության մեջ Հադրութի շրջանը հայտնի է նաև Դիզակ անունով։
Գյուղում շատ են տեսարժան վայրերը, մասնավորապես շատ են վանքերն ու եկեղեցիները, հին բնակավայրերն ամրոցներն ու աշխարհիկ կառույցները։ Այստեղ գտնվող բազմաթիվ հուշարձանների վրա փորագրված հարյուրավոր քանդակները Դիզակի պատմության էջերն են, տեղացի հայերի անցյալի և պայքարի վկաները։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1645), գերեզմանոց (17-18-րդ դարեր), գյուղատեղի (17-18-րդ դարեր), խաչքար (17-18-րդ դարեր), ընդհանուր առմամբ հաշվառված է 17 հուշարձան։
Մինչև բռնազավթումը համայնքի բնակչությունը կազմում էր 450 մարդ, գյուղում կար 117 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 73 աշակերտներ, համայնքն ունի 1 մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 25 երեխաներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...