Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ստացված ազդակները հուսադրող չէին: Եթե ընդհանրացնելու լինենք ելույթների շեշտադրումները` կստացվի հետևյալ պատկերը.
- 2014թ-ից Ռուսաստանը դարձել է Արևմուտքի թշնամին:
- ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումն ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ (նախկինում վստահեցնում էին, որ այն ուղղված է ոչ թե ՌԴ, այլ Իրանի դեմ):
- Արևելյան Եվրոպայում սպառազինությունների զինաթափման ռուսական պահանջն Արևմուտքի չի բավարարի (չնայած Գերմանիայի կանցլերը պատրաստ է բանակցելու):
- Ուկրաինայում պատերազմի դեպքում, կխզվեն ՌԴ հետ ֆինանսա-տնտեսական կապերը (հույսով , որ դրանով կթուլանա ռուսական տնտեսությունը):
- Արևմուտքը կտրուկ կկրճատի Ռուսաստանից ձեռքբերվող գազի գնումները,
- Ուկրաինային կընդունեն ԵՄ կազմի մեջ (ֆինանսական խոշոր աջակցություն կցուցաբերեն),
- Եվրամիությունը կընդլայնվի դեպի արևմտյան Բալյանների երկրներ,
- ՆԱՏՕ-ն չի թուլացնի, այլ ավելի կամրապնդիր իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին,
- աշխարհակարգը կշարունակվի կառուցվել լիբերալիզմի ունիվերսալ արժեքների վրա,
- Արևմուտքը կօգտագործի ներկա ճգնաժամը` իր շարքերն ամրապնդելու համար:
Այսպիսին էին մյունխենյան տրամադրությունները, որից կարծես թե կեմպրոմիսի «հոտ չէր գալիս»:
Հատկանշական է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերներն, ինչպիսիք են համավարակները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, կիբեռ պատերազմները, էներգետիկ ճգնաժամերը, ինֆլյացիան և այլն, մյունխենյան օրակարգից դուրս էին մնացել: Արևմտյան լիդերները, Մյունխենում խոսել են միայն Եվրոպայի «պատերազմից»:
Սակայն, այն ինչի մասին խոսվեց մյունխենյան կոնֆերանսում` վեր է Արևմուտքի ուժերից: Եթե դրանք կիրառվեն` էականորեն կթուլանա նաև Եվրամիությունը` հատկապես տնտեսական և էներգետկ առումով: Այդ հակամարտությունից կշահի միայն ԱՄՆ-ը:
Այնուամենայնիվ, գլխավոր հարցը շարունակում է մնալ Արևմտյան աշխարհաքաղաքական օրակարգում. արդյո՞ք հանուն Ուկրաինայի, Արևմուտքը Ռուսաստանի հետ կգնա նման կոշտ հակամարտության: Հատկապես, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց նարատիվներից, իսկ ռուսական նարատիվներն անվանում են վտանգավոր պրոպագանդա: Այդ ճանապարհով, կոնֆլիկտը ոչ մի կերպ չի կարգավորվի:
Չնայած անվտանգության մյունխենյան կոնֆերանսի ագրեսիվ տոնայնությանը, այնուամենայնիվ, շանսեր կան, որ մոտ ժամանակներում ՆԱՏՕ-ն մորատորիում կհայտարարի իր հետագա ընդլայնման հարցում: Նման ակնարկ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` իր ելույթում: Նման ազդակներ հնչեցին նաև Ֆրանսիայի կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027