Իջևանի Գանձաքար գյուղում ապօրինի ծառահատում է կատարվել. քրգործ է հարուցվել
Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի տներից մեկի դարպասների մոտ հայտնաբերեցին հաճարենու 31 թաց գերան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ էր Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքում ծառերն ապօրինի հատել և գերաններն իր «ՈՒրալ» մակնիշի մեքենայով նշված հասցե տեղափոխել:
Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 17-ին նա ներկայացավ ոստիկանության Իջևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան