Կոչ եմ անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Լեւոն Տեր-Պետրոսյան
Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս մասին Ilur.am-ում հրապարակված կարճ անդրադարձում գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները։
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին
Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս առումով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ ընդհակառակը, ավելի է սրում այն, ըստ էության, ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ուստի ես կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել այդ հանձնաժողովի գործունեությունը եւ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանն անդրադառնալ ավելի բարենպաստ եւ հանդարտ իրավիճակում։
Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարի մասին
Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ