Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականության
Քաղաքականություն

Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել

Աննախադեպ պատերազմ է, պատմություն է կերտվում, հրթիռակոծությունների և կրակոցների նման ինտենսիվություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական այսօր սկսված պատերազմին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր վաղ առավոտյան հայտարարել է հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել ու հայտարարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

Մեզ հետ զրույցում փորձագետ Վան Համբարձումյանը չբացառեց , որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր է վերածվի շատ մեծ պատերազմի.

«Երբ Ռուսաստանը շատ խորանա պատերազմի մեջ ու շատ կորուստներ ունենալ, ապա վրացական կողմը նույնպես հարձակվելու է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա, վրացիները նստած հաշվում են՝ եթե ռուսական բանակը շատ կորուստներ ունենա, կարելի է հանգիստ խփել Ռուսաստանին, Արևմուտքը դա էլ ուզում է, որ մաքսիմալ թուլացնի Ռուսաստանը»,-ասաց փորձագետը:

Վան Համբարձումյանը հայտարարեց, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանի վրա հարձակվելու համար:

Ըստ նրա՝ քանի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ Ռուսաստանի «գլուխը խառն է» Ադրբեջանը փորձելու է մաքսիմալ օգտվել առիթից և քայլեր է ձեռնարկելու նոր տարածքներ նվաճելու ուղղությամբ՝ հատկապես Սյունիքի հատվածում, ավելին՝ փորձագետը պնդեց, որ այժմ Սյունիքն, առավել քան երբևէ, վտանգված է.

«Այս ամենը բումերանգի նման գալու է խփի Հայաստանը: Երբ Ռուսաստանի «գլուխը խառն է» լինում, Ադրբեջանն ակտիվանում է: Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, նրանք օգտվելու են առիթից, իսկ Հայաստանը պատերազմից հետո չի զինվել, մեր ԶՈՒ-ն անմարտունակ է, չեն կարողանալու արժանի հակահարված տալ, Հայաստանում հասարակությունը պառակտված է, Ռուսաստանի գլուխն էլ խառն է, Ադրբեջանն այս բարենպաստ պայմաններն օգտագործելու է, որպեսզի ավելի շատ տարածքներ մեզանից վերցնի՝ խոսքը գնում է Սյունիքի մասին: Ադրբեջանն անհամբեր սպասում է՝ երբ է աշխարհն ավելի խառը լինելու, որպեսզի օգտվեն այդ խառը վիճակից, երբ Ուկրաինային և Ռուսաստան են պատերազմի մեջ, Արցախը կամ Սյունիքն էլ ոչ մեկի աչքին չեն գալիս »,-նշեց փորձագետը:

Շարունակությունը՝ այստեղ