Հովվի դիմացից ադրբեջանցի զինվորները փորձել են ոչխարները տանել
2020թ․ նոյեմբերի դրությամբ Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն համայնքում ավելի քան 300 խոշոր եղջերավոր անասուն կար, հիմա՝ ուղիղ 10 անգամ պակաս՝ շուրջ 30 գլուխ։ 2020թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո գյուղի արոտավայրերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ՝ սահմանային գոտուն շատ մոտ։
«Արոտավայրերը գյուղի ձախ՝ բարձրադիր հատվածում են, որտեղ տեղակայված են ադրբեջանցիները։ Մի քանի դեպքեր են եղել, որ հովվի դիմացից ադրբեջանցի զինվորները փորձել են ոչխարները տանել։ Եղել է՝ մոտեցել են գյուղին, փորձել կով տանել։ Դրա համար մարդիկ ստիպված կա՛մ վաճառել են, կա՛մ մորթել անասուններին։
Թշնամու դիրքերից դիտարկվում են ոչ միայն գյուղին պատկանող արոտավայրերն ու դաշտերը, այլև՝ տները։ Համայնքապետն ասում է՝ գյուղում ցանկացած շարժ ադրբեջանցիները դիտարկում են։ Տներից մինչև թշնամու դիրքեր 700-1000 մետր է։ Համայնքապետի խոսքով՝ որևէ բլրակի կամ թփի հետև պետք է մտնես, որ չդիտարկվես թշնամական դիրքերից։
Գյուղից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորության վրա են։
«Երեկոյան ժամերին մեր գյուղը տաքսի չի գալիս։ Որքան էլ շատ գումար ես առաջարկում, հրաժարվում են, չեն գալիս»,-ասում է Մեժլումյանը։
Գյուղի ու ադրբեջանական դիրքերի միջև սահմագոտին ձգվում է մոտ 15 կմ։ Հարևան Հարավ գյուղից միչև Ավդուռ՝ գյուղի վերևի հատվածում, 7-8 դիրք ունեն դրած ադրբեջանցիները»,-ասում է համայնքապետը։
Այդ դիրքերից կրակոցներ թեկուզ հաճախակի չեն լինում, բայց վտանգը ցանկացած պահի կա։ Մեժլումյանն ասում է՝ վերջին անգամ մոտ մեկուկես ամիս առաջ են կրակել․ մեր դիրքերի ուղղությամբ էին կրակ բացել։ Ադրբեջանցիների սադրանքներին գյուղացիները քաջածանոթ են․ զգոնությունը ոչ մի դեպքում չեն կորցնում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...