Մհեր Գրիգորյան. Հայաստանից Հորադիզ երկաթուղին կարող է 5 տոկոսի չափով շահութաբերություն ապահովել
Հայաստանից Նախիջեւանով, Մեղրիով եւ Հորադիզով երկաթգիծը, նախնական հաշվարկներով, կարող է 5 տոկոսի չափով շահութաբերություն ապահովել։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե ձեռնտու է արդյոք այս երկաթուղու վերականգնումը, պետք է գոնե հաշվարկել ինդիկատիվ շահութաբերությունը։ «Դրանից հետո հնարավոր կլինի ավելի մանրամասն գնահատական տալ։ Հիմա, երբ շրջափակումը չի վերացվել, Հայաստանի երկաթուղով տարեկան տեղափոխվում է մոտ 3 մլն տոննա, որից 2 մլն տոննան ներքին փոխադրումներն են։ «ՀԿԵ»-ի հարկային եկամուտները կազմում են մոտ 4,7 մլրդ դրամ։ Սա տարեկան մոտ 10 մլն դոլար է»,- ասաց Գրիգորյանը։
Այսպիսով, եթե այդ բեռնահոսքերը առնվազն երկու անգամ ավելանան, ապա երկաթուղին կհասնի 5 տոկոսանոց շահութաբերության մակարդակի։ Սա, ըստ փոխվարչապետի, լավ ցուցանիշ է, որը թույլ է տալիս հաջորդ փուլում անցնել խորքային հաշվարկների։ «Պետք է հասկանալ, թե որքան շուտ բեռնափոխադրողներն իրենց երթուղիներում կներառեն նոր երկաթուղին։
Բայց ինչ էլ լինի, վստահ եմ, որ շահութաբերության ավելի լավ թվեր կստանանք։ «Ռուսական երկաթուղիներ»-ի փորձագետներն ավելի լայն տեսլական ունեն բեռնափոխադրումների գործընթացի վերաբերյալ։ Եվ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ Չինաստանի ու Եվրոպայի միջեւ։ Ես հակված եմ վստահելու նրանց գնահատականներին»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան