Համակարգչային տեխնիկայի միջոցով Մարտունու բնակչից հափշտակել են 576.600 դրամ
2021թ. դեկտեմբեր ամսից մինչև 2022թ-ի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով և «Skype» ծրագրի միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել Արցախի Մարտունու քաղաքի բնակիչ՝ Ս.Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ երաշխավորությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, Ս. Գ.-ից պահանջելով անձնական տվյալներ, վերջինիս համար նրանց կողմից բացված հաշվին փոխանցելու և գործող կեղծ երաշխիքի պայմանի եղանակով Ս.Գ.-ից հափշտակել են ընդհանուր 1185 ԱՄՆ դոլարի համարժեք 576.600 դրամ, վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...