«Արցախում այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք». Մետաքսե Հակոբյան
«Արցախգազի» աշխատակիցները դիմել են ռուս խաղաղապահներին, որ նրանց միջնորդությամբ կարողանան ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները, որպեսզի փորձեն գտնել գազի պայթած խողովակը, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նույնիսկ առաջարկ է եղել, որ ռուս խաղաղապահները փորձեն գտնել պայթած խողովակի տեղը, կրկին թույլ չեն տվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ավելի վաղ «Արցախգազ» ԲՓԸ–ը տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:
Հակոբյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները դիտավորությամբ են պայթեցրել գազատար խողովակը. «Պատկերացրեք, որ այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Այն դպրոցները, որոնք գազով են ջեռուցվում, շատ ցուրտ էր, բայց դասապրոցեսը շարունակվել է»։
Հարցին՝ ինչո՞ւ պետք է դիտավորությամբ ադրբեջանցիները պայթեցնեին գազատար խողովակը, պատգամավորը պատասխանեց. «Երբ ՌԴ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից եւս հումանիտար օգնություն է փոխանցվել ՌԴ, դրան հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որն ուղիղ սպառնալիք էր ե՛ւ Արցախում բնակվող հայերին, ե՛ւ ռուս խաղաղապահներին։ Մենք սպասում էինք, որ ինչ-որ մի բան անելու են, եւ գիշերը կատարվեց։ Մենք Ստեփանակերտում լսել ենք պայթյունի ձայները»։
Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...