Apple Inc-ը իր ոչ թանկարժեք iPhone SE-ի նոր տարբերակն է ներկայացրել
Apple Inc-ը ներկայացրել է իր ոչ թանկարժեք iPhone SE-ի նոր տարբերակը, որը 5G-ի միացման հնարավորություն է ներառում, եւ նոր iPad Air-ը:
429 դոլար գինը մի փոքր ավելի բարձր է, քան 399 դոլարանոց նախորդ iPhone SE մոդելինը: Նոր հեռախոսը մարտի 18-ից վաճառքում կհայտնվի։
iPhone SE-ն ունի A15 Bionic չիպ, որն, ըստ Apple-ի, ամենաարագն է մրցակիցների շրջանում, 4,7 դյույմանոց Retina էկրան եւ «Home» կոճակ՝ Touch ID-ով:
Նոր iPad Air-ն իր առաջին թարմացումը ստացել է երկու տարվա ընթացքում՝ նոր դիզայնով, 5G-ի միացման հնարավորությամբ եւ MacBook-ում տարածված ավելի արագ M1 չիպսեթով: Մեկնարկային գինը մնում է նույնը՝ 599 դոլար, վաճառքում կհայտնվի մարտի 18-ից։ Նոր iPad Air-ը նաեւ 12 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ ունի:
Apple-ը նաեւ ներկայացրել է iPhone 13-ի նոր մոդելները՝ երկու նոր գույներով, այդ թվում՝ ալպյան կանաչ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...