Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականության
Քաղաքականություն

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Կառավարությունը մարտի 3-ին որոշում է ընդունել ու սահմանել առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը։ Որոշումը մարտի 13-ից սկսում է գործել։

ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Առանց համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են մարդու կյանքին սպառնացող վտանգը վերացնելու նպատակով, եթե պացիենտի առողջական վիճակը հնարավորություն չի ընձեռում տալու համաձայնություն, կամ նման համաձայնություն չի տրվում, կամ բացակայում են պացիենտի օրինական ներկայացուցիչը կամ պացիենտի կոնտակտային անձը, կամ վերջիններս համաձայնություն չեն տվել։

3. Մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են՝

1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում՝ ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում) կամ

2) բժշկական կազմակերպությունում։

2. ԱՌԱՆՑ ՄԱՐԴՈՒ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

4. Բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում՝ ներառյալ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում շտապօգնության բրիգադի բժիշկ(ներ)ը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում է (են) անհապաղ:

5. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն տեղափոխվող կամ գտնվող պացիենտին սույն կարգով նախատեսված դեպքում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում են անհապաղ:

6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են բուժող կամ հերթապահ բժշկի որոշմամբ։

7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժիշկը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց հետո՝ 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրառում է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում՝ առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու վերաբերյալ. 2) անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում զեկուցում է կայանի կամ ենթակայանի կամ իր բաժանմունքի վարիչին՝ առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու պայմանների և հանգամանքների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում. 3) կապի միջոցներով անհապաղ տեղեկացնում է պացիենտի օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին՝ առանց գրավոր համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ, որի մասին սահմանված կարգով նշում է կատարվում պացիենտի բժշկական փաստաթղթերում։

Ավելին