Armenia Airways-ը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Երեւան-Մոսկվա երթուղով
Մարտի 16-ից Armenia Airways-ը սկսել է Boeing 737 օդանավով ուղիղ չվերթեր իրականացնել Երեւան (Զվարթնոց) - Մոսկվա (Վնուկովո) - Երեւան (Զվարթնոց) երթուղով շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի, շաբաթ եւ կիրակի օրերին, հայտնում է Վնուկովո միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Armenia Airways-ը հիմնադրվել է 2013 թվականին, իսկ 2018 թվականին սկսել է ակտիվ թռիչքային գործունեությունը` ռումինական Aviro Air ավիաընկերությունից BAE 146-300 տիպի ինքնաթիռներ վարձակալելով, որոնք շահագործվում են մինչ օրս։ Armenia Airways-ի պարկը մինչ օրս համալրվել է չորս Boeing-737 ինքնաթիռով։
Առաջիկայում ավիաընկերությունը մտադիր է ավելացնել Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ ավիափոխադրումների ծավալը։ Նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ուղղություններով ուղեւորների, բեռների եւ փոստի փոխադրումների ակտիվ զարգացում է նախատեսվում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան