Դաժան ավտովթար Հայաստանում
Այսօր՝ մարտի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Գարեգին Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սիմոնյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 21-ամա Կառլեն Առուստամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև նույն վաշտի պարեկներ Էդգար Ադամյանը, Արթուր Հարությունյանն ու Արմեն Միսակյանը։ Վարորդին և ուղևորին գետից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։ Փրկարարներին օգնել են նաև պարեկները, ու մինչ նրանք օգնության ձեռք էին մեկնում գետում հայտնվածներին, Գ. Սիմոնյանը իրեն պահում էր ոչ հարիր. հայհոյանքներ էր հնչեցնում իրեն օգնության ձեռք մեկնած փրկարարներին, պարեկներին ու բժիշկներին, սակայն վերջիններս լուռ իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում։
Մոտ 2 ժամ պահանջվեց, մինչև կարողացան նրանց դուրս բերել գետից։ Բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին նրանց։ Եթե Գ. Սիմոնյանը իրեն թույլ էր տալիս հայհոյանքներ հնչեցնել, ապա ուղևոր Կ. Առուստամյանը իր շնորհակալությունն էր հայտնում փրկարարներին, բժիշկներին ու պարեկներին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին