«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով
ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight», որը հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։
ԱրարատԲանկի Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը ներկայացրել է «Flight»-ի մի շարք առավելությունները՝ նշելով, որ «Flight»-ը գործարկվել է AraratMobile հավելվածի նոր տարբերակի հետ միաժամանակ դեռ անցած տարվա նոյեմբերի 15-ից՝ չնայած հավելվածի «beta» տարբերակը գործել է դեռևս սեպտեմբերի 16-ից։ Նոր փոխանցման գործիքը հուսալի է և լիովին անվտանգ, քանի որ ուղարկողը և ստացողը որևէ անձնական տվյալ պարունակող տեղեկատվությամբ չեն փոխանակվում։ Եթե խոսենք ավելի պարզ լեզվով, ստացողն ուղարկողին չի տրամադրում, իսկ վերջինս չի պահանջում քարտի վրա դաջված նիշերը և քարտի դարձերեսին նշված CVV կոդը՝ նշելով միայն փոխանցման ենթակա գումարի չափը։ «Flight»-ի էջում ուղարկողը պարզապես ընտրում է ելքագրվող հաշվեհամարը, համապատասխան դաշտում լրացնում փոխանցման ենթակա գումարը և, սեղմելով «փոխանցել» կոճակի վրա, գեներացնում է հղումը և փոխանցում այն ստացողին տարբեր մեսինջերներով՝ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլն։ Ստացողն ընդամենը սեղմում է հղման վրա՝ հավաքելով իր իսկ քարտի վրա դաջված թվերը, և գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է իր քարտին։ Ավելին, ստացողը կարող է լինել այլ բանկի քարտապան, այսինքն փոխանցումները կարող են ստանալ ԱրՔա համակարքի անդամ հանդիսացող բոլոր առևտրային բանկերի քարտապանները։
Փոխանցման համար գործում է 0,3% մրցունակ սակագին, իսկ ծառայությունն օժտված է լույսի արագությամբ, ունի օգտագործողին հարմար և պարզ ինտերֆեյս։
Նշենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերի 19-ին էր ԱրարատԲանկը հանդես եկել հրապարակմամբ, որ նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։
Այս խոստումն արդեն իրականություն է։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան