Վանաձորի համայնքապետարանը հրաժարվում է իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները․ հայտարարություն
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը հրաժարվում է իրականացնել օրենքով սահմանված իր պարտականությունները (տես՝ ՏԻՄ օրենք, հոդված 33)
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի հրավիրած ավագանու արտահերթ նիստի մասին Վանաձորի համայնքապետարան ուղարկված գրությանն ի պատասխան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել է, որ 24.01.22թ. Վանաձոր համայնքի ավագանու 11 անդամների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:
25.01.22 թ.-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ-ն ՀՀ Լոռու մարզպետարանի միջնորդությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ արդարադատության նախարարություններին է դիմել պարզաբանում ստանալու նպատակով՝ արդյոք Վանաձոր համայնքի ավագանու կողմից արտահերթ նիստ հրավիրելը իրավազոր է, թե ոչ:
Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է պատասխան, որ հստակ կարգավորված չէ մինչև առաջին նիստի գումարումը միավորված համայնքների նորընտիր ավագանու կողմից արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը:
Ելնելով վերոգրյալից՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որևէ գործողությունից:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանին հիշեցնում ենք, որ ըստ ՏԻՄ օրենքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը չի հանդիսանում նիստ հրավիրող: Նա պարտավոր է ապահովել նիստի կազմակերպման գործընթացը:
Վերջում կրկին հիշեցնենք, որ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը կկայանա մարտի 18-ին, ժամը՝ 11:00-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում: Հրավիրում ենք Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին»:





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան