Ռուս փոխգնդապետ է գերեվարվել
128-րդ առանձին լեռնային գրոհային Անդրկարպատյան բրիգադը գերի է վերցրել 58-րդ ռուսական բանակի բարձրաստիճան սպային։ Ինչպես հայտնում է Ukrinform-ը, այս մասին բրիգադի մարտիկները հայտնել են Facebook-ում։
«Ռուսական բանակի հետ մարտական բախման ընթացքում 128-րդ առանձին լեռնային գրոհային բրիգադի գրոհայինները գերի են վերցրել ռուսական բանակի 47084 զորամասի տեղեկատվական-հոգեբանական հակազդման խմբի ղեկավարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերեվարվել է Կոշել Ալեքսանդր Օլեգովիչը, ծնված 1982 թվականի ապրիլի 5-ին, անձնական համարը F-905994, զինվորական կոչումը՝ փոխգնդապետ։
128-րդ բրիգադը հայտնել է, որ Կոշելը գրավելուց անմիջապես հետո ռուսները զգալի ուժեր են նետել՝ փորձելով ազատել նրան։ Գերուն ազատելու հակառակորդի հուսահատ փորձերը ուկրաինական գրոհայինները բացատրել են նրանով, որ Կոշելը անմիջական կապի մեջ է եղել 58-րդ ռուսական բանակի հրամանատար Միխայիլ Զուսկի հետ, որին նա անձամբ ամեն օր հաղորդումներ էր ուղարկում։
«Հիմա գերեվարված Կոշելը վկայություն է տալիս մեր հակահետախուզության աշխատակիցներին»,- ասել են բրիգադից։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին