Արցախում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզումներ են եղել
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր, NEWS.am-Ը տեղեկանում է Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:
Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:
ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:
Հասցված վնասների չափը ճշտվում է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան