Ըստ քաղաքագետի` Երևանում կհաղթի ՔՊ թեկնածուն
Երևանի ավագանու ընտրությունների մրցավազքը, կարելի է ասել, արդեն թեժ պայքարի փուլ է մտնում։ Որ քաղաքական ուժը, ի վերջո, կհաղթի, և ինչպիսի ընթացք է կանխատեսվում. այս մասին է Orer.am֊ի զրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Քաղաքագետն անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու շանսերին` ասաց․ «Ես կարծում եմ, որ ՔՊ-ի թեկնածուն ամեն դեպքում հաղթելու է քանի որ ներկա պահին հասարակության տրամադրությունները այնպիսին են, որ նրա դեմ առաջադրված մյուս թեկնածուները չունեն վստահություն հասարակության կողմից և անկախ այն հանգամանքից, որ Երևանում ՔՊ-ի նկատմամբ համակրանքը զիջում է մարզերում առկա համակրանքին, այնուամենայնիվ որևէ այլ քաղաքական ուժ այս պահին չկա, որը կարող է ձեռնոց նետել ՔՊ թեկնածուին»։
Անդրադառնալով Ավինյանի թեկնածությանը և ընդհանրապես քաղաքական թիմին` քաղաքագետն ասաց, որ նրանց աշխատանքը ընդհանուր առմամբ կարելի է գնահատել` հաշվի առնելով 2018 թվականից մինչ օրս ՔՊ-ի գործողությունները և ընդհանուր արդյունքները. «Կարող եմ ասել, որ որևէ յուրահատուկ բան չկա այն ամենի մեջ, որ Տիգրան Ավինյանն է առաջադրվել»,֊ասաց նա։
Սոնա Գիշյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել