Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու
Քաղաքականություն

Ինչպես Փառուխ գյուղն անցավ Ադրբեջանին

Երեկ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու ստրատեգիական նշանակության այլ դիրքեր ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են հայտնվել ռուսական կողմի առաջարկած սցենարի հետևանքով:

Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ըստ Բաբայանի՝ մեկ շաբաթ առաջ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմից հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկ է եղել մի քանի դիրք հետ տանել՝ Խրամորթ գյուղի շուրջ լարվածությունը թուլացնելու նպատակով: Ադրբեջանական զինուժը, սակայն, պայմանավորվածությունը չի կատարել: Փառուխ գյուղի հետ միասին՝ թշնամու վերահսկողության տակ է անցել նաև ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքը: Սամվել Բաբայանի խոսքով՝ այս բարձունքի գրավմամբ թշնամին ոչ միայն Ասկերանի մի շարք բնակավայրերի վրա է վերահսկողություն սահմանում, այլև հեշտացնում է Ստեփանակերտ հասնելու ճանապարհը:

Ռուսական կողմից հարցերի պատասխաններ են ակնկալում նաև Հայաստանի իշխանությունները: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի ՔՊ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր անուղղակի հայտնեց ռուս խաղաղապահների թերացման մասին:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը հարց է բարձրաձայնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցի զինծառայողները հայտնվեցին ռուս խաղաղապահների թիկունքում և գրավեցին հայկական գյուղը: Ըստ Աղաջանյանի՝ որպեսզի Հայաստանում և Արցախում չմտածեն, թե տարածքների հանձնումը ռուս-ադրբեջանական կողմերի պայմանավորվածություն է, ռուսական կողմը պետք է կոնկրետ գործողություններով հակառակն ապացուցի, այն է՝ վերադարձնի հայկական գյուղերն ու բարձունքները: Ռուս խաղաղապահներից դժգոհող Աղաջանյանը, սակայն, չի կարծում, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի փոփոխություն պետք է իրականացվի:

Իշխանության ներկայացուցիչը դեռ հույս ունի, որ Մոսկվան կշտկի իրավիճակը: Ռուս խաղաղապահների անգործությունը կապված է Ռուսաստանի համար անցանկալի սցենարի՝ պատերազմի երկրորդ ճակատ բացելը բացառելու ցանկության հետ, կարծում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը, ըստ նրա, անխուսափելի է, քանի որ Ադրբեջանը համարում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղարկված է և վերսկսում է ռազմական գործողությունները:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այսպիսի ակնհայտ խախտումը, երբ ռուս խաղաղապահների անգործության հետևանքով Արցախից տարածքներ են անցնում Ադրբեջանին, առաջինը չէ։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը:

Ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը պետք է տեղակայվեր Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այս երկու գյուղերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին, բայց փաստացի դեկտեմբերի 11-ի դրությամբ այնտեղ ռուս խաղաղապահներ չկային, ինչի հետևանքով Խծաբերդը և Հին Թաղերը գրավվեցին թշնամու կողմից:

Ռուսական կողմից պատասխաններ ու հստակ գործողություններ ակնկալող Հայաստանի իշխանություններից զատ՝ նաև պաշտոնական Ստեփանակերտն է բարձր մակարդակով իր դժգոհություններն արտահայտել: Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվում լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում: Նկատենք, որ այս հայտարարությունը, որն արտահայտում է Արցախի իշխանությունների դիրքորոշումը, աննախադեպ է:

Մինչ այս Ստեփանակերտից միայն ռուս խաղաղապահներին աջակցող հայտարարություններ են հնչել՝ չնայած հրադադարի խախտման աղմկահարույց դեպքերին: Արցախա-ադրբեջանական հակամարտությանն այսօր անդրադարձել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Մանրամասները՝ այստեղ