Զոհված 32-ամյա Արարատ Թեւոսյանը Հադրութից էր, մասնակցել էր 44-օրյա պատերազմին
Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհված 32-ամյա Արարատ Թեւոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։
«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց եւ մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարենը։
Արարատ Թեւոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թեւոսյանն ամուսնացած չէր։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ «Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը եւ նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները:
.jpg)




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին