Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
Քաղաքականություն

Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին. Թագուհի Թովմասյան

Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Դեսպաններին մասնավորապես ներկայացրել եմ, որ մարտի 24-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ համայնք, գրավել բնակավայրը և վերահսկողության տակ վերցրել հարակից դիրքերը, փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որի արդյունքում՝

- հրադադարի ռեժիմը խախտվել է՝ Ադրբեջանի կողմից կառվելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

 
- ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը, սակայն ադրբեջանական ուժերը չեն վերադարձվել իրենց ելման դիրքեր,

- Զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ,

- Ոտնահարվել է Փառուխ գյուղի բնակիչների կյանքի իրավունքը, մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում խաղաղ կյանք վարելու, անվտանգ ապրելու իրենց իրավունքից, ավելին՝ ունենք բռնի տեղահանված նոր խաղաղ բնակիչներ։

 

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ խնդրել եմ որպես Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ հասցեական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Միաժամանակ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, Արցախում իրականացվող էթնիկ զտումները։ Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ կյանք վարել, հրապարակային ձայնը կօգնի, որ որ նոր ջարդ ու ցեղասպանություն չլինի

Հ․Գ․ լուսանկարն արված է մարտի 24-ին Քարագլուխ բարձունքի ֆոնին, որի համար քանի օր է պայքարում է թշնամին»,- գրել  է նա: