Լոռիում ձնաբքի պատճառով վնասվել են հոսանքի լարերը, 4 գյուղ մարտի 29–ից հոսանքազրկվել է
Ձյան առատ տեղումների պատճառով Լոռու մարզի Ուրասար, Արմանիս, Կաթնաղբյուր եւ Կաթնառատ բնակավայրերը մարտի 29–ից հոսանքազրկված են։ Ձյունն այնքան առատ է եղել, որ ձնամաքրման աշխատանքները մինչեւ այսօր շարունակվում են։
NEWS.am-ի հետ զրույցում Ուրասար համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Մանուկյանը պատմեց, որ այդ տարածաշրջանում շուրջ 10 օր ձյուն է տեղացել, որի շերտի հաստությունը հասել է մոտ 1 մետրի։
«Վերջին օրերին առատ ձյուն էր գալիս, հետո ուժեղ քամի եղավ ու Կաթնաղբյուր գնացող ճանապարհը փակվեց։ Հոսանքի սյուներն էլ գալիս է հենց այդ ճանապարհի կողքով, քամու պատճառով վնասվել են հոսանքի լարերը եւ 4 գյուղ հոսանքազրկվել է։ Ճանապարհը մաքրում է 2 տեխնիկա, դրանից ավել տեխնիկա այստեղ չի կարող աշխատել, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Բարեբախտաբար, Կաթնաղբյուրում վերականգնվել է հոսանքը, հիմա աշխատում են մեր գյուղի ուղղությամբ»,– ասաց Ուրասարի վարչական ղեկավարը։
Ուրասարը Հայաստանի այն գյուղերից մեկն է, որտեղ գազ չկա։ Գյուղում ջեռուցումն իրականացվում է փայտի վառարաններով։
«Ստեփանավանի համայնքապետն ակտիվ աշխատում է։ Գազաֆիկացում ապահովելու համար մեծ ռեսուրսներ են պետք։ Խոստացել են, որ կլինի, ծախսը շատ է, բայց հերթը դրան էլ կհասնի։ Հետպատերազմական վիճակում ըմբռնումով ենք մոտենում, միանգամից բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել»,– հավելեց Գեւորգ Մանուկյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել