Գներն աճում են, բնակչությունը՝ պակասում․ սպագա կա՞
Հայաստանի վիճակագրական կոմիտեն երեկ ոլորտային վերլուծություն է հրապարակել գների աճի հետ կապված, նաև ներկայացրել է, թե ինչ ծանր իրավիճակ է ստեղծվել ժողովրդագրական առումով։ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022-ի մարտը 2021-ի մարտի նկատմամբ, կազմել է 7,4%։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։ Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով:
Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022-ի մարտին 2021-ի նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար 12,3%, 10,8% և 18,2%-ով։ Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները աճել են համապատասխանաբար 16,2%, 16,8%, 28,0%, 37,2%։ Ոչ պարենային ապրանքների գները ևս աճել են։ Մասնավորապես, 2022-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4,8% գնաճ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 25,4% և 39,9%-ով։ Վիճակագրական կոմիտեն նաև ժողովրդագրական առումով է խնդիրներ արձանագրում։
Շարունակությունը՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել