Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան
Քաղաքականություն

Երկու պաշտոնյայի է մեղադրանք առաջադրվել. հայտնի են անունները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ Է.Պ.-ին և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ.Ս.-ին:

Այս մասին Իրավաբան․net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։

 
 

«Քննությամբ պարզվել է, որ 2019թ. դեկտեմբերի 20-ին ԲԴԽ-ի կողմից Ս. Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվելուց, Գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Սամվել Ուզունյանին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվելուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ) Է.Պ.-ն տեղեկացվել է կայացված բոլոր վերոնշյալ որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին և դրա վերաբերյալ տեղեկացրել այդ քրեական գործով նախաքննությունն իրականացնող նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ավագ քննիչ) Լ.Ս-ին: Սակայն նրանք անմիջապես միջոցներ չեն ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելու համար՝ հայտնելով, որ դրանք կստանան հաջորդ օրը»,-ասվում է դատախազության պատասխանում:

Նշվում է՝ քննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 0150-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրավասու մարմնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով ՀՔԾ վարչության պետը, իսկ նրա միջոցով՝ նաև քննիչը տեղեկացվել են այն մասին, որ Ս. Ուզունյանը գտնվում է օդանավակայանում, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվում է լքել ՀՀ տարածքը:

«Այդ պայմաններում ՀԿԳ ավագ քննիչը, ՀՀ ՀՔԾ վարչության պետը, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ և ժամանակ, չեն կատարել իրավիճակից բխող անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դրսևորելով անգործություն:

Նշած անձանց անգործության հետևանքով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ այդ կերպ թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելուց»,-հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

67-ամյա նախկին դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: