Երասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Երասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել։ Հատկապես այսպիսի օրերին զինծառայողների հետ շփումները շատ կարևոր եմ համարում։
Այս այցերը ոչ միայն կարևոր են ընթացիկ խնդիրները հասկանալու, առաջնահերթությունները ճշգրտելու տեսանկյունից, այլ նաև մեր զինծառայողներին սատարելու և հիշեցնելու, որ ցանկացած իրավիճակում նրանց կողքին ենք։
Մյուս կողմից՝ մեր զինծառայողների վստահությունը, կամքը, համարձակությունը ուժ է փոխանցում և մշտապես հիշեցնում, որ բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա։
Այդ տապալումների հետևանքները, ցավոք, 2018 թվականից հետո անընդհատ հետապնդում են բոլորիս, իսկ դրա առաջին հարվածները հենց բանակն է ստանում։
Անկախ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական պրոցեսներից և նույնիսկ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունքներ տվողների վարքագծից, մեր զինծառայողները ժայռերի վրա, գիշեր-ցերեկ, ձյուն թե անձրև մարտական հերթապահություն են կրում, ինչը նվազագույնը պետք է ընդունել ի գիտություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել