Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ուժեղացված ստուգայցեր է անում
Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ամեն օր ուժեղացված ստուգայցեր է անում՝ հիմա արդեն ոստիկանության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախազգուշացումներից հետո ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիները բազմիցս տուգանվել են, ինչը, սակայն, նրանց դաս չի լինում: Գալիս են անգամ մեքենաներով, և այստեղ գործի են անցնում տարհանող ավտոմեքենաները: Դրանից հետո էլ տարածքն է ամբողջությամբ մաքրվում:
Օրինախախտումն արձանագրելու համար օգնության են հասնում պարեկները. տեղում անձը նույնականացվում է, տվյալները՝ ճշտվում ու փոխանցվում:
2021թ. առևտրի ոլորտում կազմվել է շուրջ 2200 արձանագրություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 500:
«Առաջին անգամ օրինախախտողները տուգանվում են 70-90 հազար դրամով, 2-րդ անգամ՝ 200 հազար դրամով, սակայն խնդիրը տուգանքը չէ, այլ, այն որ դա հաճախ հնարավոր չի լինում գանձել, որովհետև այդ մարդիկ անվճարունակ են»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:
Թե «ինչպե˚ս հացի գումար վաստակեն» հարցին՝ քաղաքապետրանը պատասխանում է՝ առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: 1քմ-ի համար գինը մեկնարկում է 300-500 դրամից: Քաջազնունի փողոցում ձևավորված նորաբաց շուկայում տեղերի մեծ մասն ազատ է, այստեղ տեղից ու եկամուտից չեն բողոքում:
Փողոցային առևտրի համար հիմնականում ընտրվում են մեծ ու փոքր խանութների հարևանությամբ տարածքները, քանի որ այս վայրերում անցուդարձը շատ է, հետևաբար նաև հաճախորդներն են շատ: Սակայն հարկային պարտավորություններից նրանք իրենց հեռու են պահում:
Համայնքն այժմ առևտրականների հետ քննարկում է նաև նոր շուկաներ բացլու խնդիրը, պայմանով, որ մայթերին այլևս փողոցային առևտուր չլինի:
Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանը կշարունակի այնքան ժամանակ, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Միաժամանակ հասկանալի է, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է նաև քաղաքացիներից. պետք չէ գնել փողոցում վաճառվող ու առողջության տեսակետից վտանգավոր մթերքը:





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել