Երեք պատճառ հենց «Յուքոմ» ընկերության պարտատոմսերը ձեռք բերելու համար
«Յուքոմ»-ը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում առաջին ընկերությունն է, որը 2019 թվականին որոշում կայացրեց թողարկել բարձր տոկոսադրույքով դրամային և դոլարային կորպորատիվ պարտատոմսեր:
Նախորդ հոդվածում խոսել ենք պարտատոմսերի և բանկային ավանդների հիմնական տարբերությունների մասին: Շարունակելով թեման՝ այս անգամ կնշենք հենց «Յուքոմ» պարտատոմսերի ձեռքբերման առավելությունները:
Նախ և առաջ, շատ կարևոր է գումարը վստահելուց առաջ հասկանալ՝ որքանով է տվյալ ընկերության գործունեությունը կայուն զարգացող: Անհրաժեշտ է հետևել ընկերության նորություններին, կոմերցիոն գործունեությանը, արտադրանքի, ծառայությունների կամ պրոդուկտների պարբերաբար թարմացումներին, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել այդ ընկերության զարգացման աստիճանի մասին: Օրինակ՝ 2021 թվականին «Յուքոմ»-ը ոչ միայն հանդես եկավ ձայնային ծառայության բոլորովին նոր՝ Level Up կանխավճարային և Level Up հետվճարային սակագնային պլաններով, այլև թողարկեց թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայությունների միավորմամբ նոր՝ շուկայում համարժեքը չունեցող Unity տարիֆը: Սա ցայտուն կերպով վկայում է այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունն ընթանում է կայուն զարգացման ճանապարհով:
Երկրորդ պատճառը՝ «Յուքոմ» պարտատոմսերի բարձր եկամտաբերությունն է:
«Եթե համեմատություն անցկացնենք պարտատոմսերի և բանկային ավանդների միջև, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ շատ ավելի շահութաբեր է ձեռք բերել պարտատոմսեր: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականին բանկերում դոլարային ավանդների ներդրման դիմաց տոկոսադրույքը կազմում էր միջինում 4.5%, իսկ «Յուքոմ» պարտատոմսերինը՝ 7.5%, միևնույն ժամանակ դրամային ավանդները հնարավոր էր ներդնել միջինում 9.55%-ով Ucom պարտատոմսերի 11% հետ համեմատած»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Եվ վերջապես «Յուքոմ» պարտատոմսեր ձեռք բերելու երրորդ պատճառն է ընկերության բաց և թափանցիկ աշխատաոճը։ Ընկերության ֆինանսական հոսքերին վերաբերող տեղեկատվությունը բաց հասանելիությամբ առկա է թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե՛ ընկերության պաշտոնական կայքէջերում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել