«Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հերթականությամբ
1. Որքան մեծանա ճնշումը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության փորձարկման ռեժիմի մեջ: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների լոյալությանը:
2. Վերջին չորս տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսելու են սննկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ վստահ եմ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ:
3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ:
4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման ենթակա է:
5. Իշխանության հիմքերի սասանումը հանգեցնելու է թե՛ հասարարակական և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա պետք է ցուցադրվի անընդհատ:
6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, ինչպես նաև անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ:
7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թե ներսից, թե դրսից, թ՛ե մարդկային և թ՛ե կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ:
8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ) իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը:
9. Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սննկացումը բերելու է նրան, որ ոչ ուժային, ոչ հանրային և ոչ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:
11. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Իշխանությունն առաջարկելու է «ընտրություններ»: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ: Առհասարակ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:
10. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնվելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend,
mainstream, brand եթե կուզեք:
11. Պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված դիմադրության արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում նա կունենա
P.S. Որքան կդիմադրենք, այդքան էլ կիջեցնենք նրանց դիմադրողականությունն առերեսելով նրանց՝ հենց իրենց օրգանական սնանկ բնույթին և կարգավիճակին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել