Պատերազմը տեղափոխվեց ՌԴ տարածք
Երեկ հաստատվեցին ՌԴ տարածքում՝ Բրյանսկի նավթաբազաների, զինապահեստի, Ուսսուրիյսկի ավիաբազայի, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ոստիկանական բաժանմունքների պայթյունների ու հրդեհների մասին տեղեկությունները։ Երեկ նռնականետերից գնդակոծել են ռուսական վերահսկողության տակ գտնվող Պրիդնեստրովիայի անվտանգության ծառայության շենքը։
Ավելի վաղ Ուկրաինային սահմանամերձ ՌԴ շրջաններում նույնպես նման դեպքեր էին արձանագրվել։ Մոսկվան այդ շրջաններում հատուկ դրություն է մտցրել։ Հրդեհվել էր մերձմոսկովյան Տվերում գտնվող ՌԴ ՊՆ գիտահետազոտական կենտրոնը, որը զբաղվում է հրթիռային եւ ավիացիոն տեխնիկայի նախագծումներով։
Այս իրադարձությունների մի մասը կապվում է Ուկրաինայի հետ, Կիեւը պաշտոնապես չի հաստատել կամ հերքել։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դրանց մի մասը կապ չունի Ուկրաինայի հետ, եւ հնարավոր է տեղի է ունենում կամ ներքին սաբոտաժ, կամ դրանք ՌԴ հատուկ ծառայությունների գործողություններն են, որոնց նպատակը արտաքին վտանգի գեներացմամբ ներքին մոբիլիզացիան է, որից ներկայում զգուշանում է Կրեմլը։
Ուկրաինայի դեմ պատերազմում Կրեմլի նպատակներից մեկը, հետազոտողների կարծիքով, ռուսական հասարակության մեջ տասնամյակներով կուտակված ներքին լարումը, որը սոցիալ-տնտեսական, հոգեբանական եւ այլ պատճառների համախումբ է՝ սնուցված պետական քարոզչությամբ, «արտահանելն է»։ Հետազոտողների կարծիքով, ներսլավոնական ներկայիս պատերազմը կարելի է խորքում դիտարկել դարերով շարունակվող՝ «եվրոպական ռուսների» եւ հորդայի քաղաքացիական պատերազմ։ Կրեմլի ներքին քաղաքականությունը ՌԴ-ում Պուտինի օրոք միտված էր ազատությունների սահմանափակումների, բռնությունների եւ պարզապես երկրից դուրս մղելու միջոցով վերացնել այդ խնդիրը։
Հետազոտողները դրանով են բացատրում Ուկրաինայի անկախ պետությունը վերացնելու Կրեմլի ձգտումը։ Նրանք համարում են, որ մնացյալ խնդիրներն ածանցվում են պատմական-քաղաքակրթական այս հենքից։
Միեւնույն ժամանակ, նրանք անխուսափելի են համարում Ռուսաստանում քաղաքացիական պատերազմը Ուկրաինայում պատերազմի ցանկացած ելքի պարագային։ Ռուսական հասարակության Z-ացումը, որը գաղափարախոսական սնանկության վկայությունն է, մեծացնելու է ներքին լարումը բումերանգի էֆեկտով։
Ալեքսանդր Նեւսկու կերպարով եւ եվրասիական մարգինալ տեսություններով տարված Կրեմլի վարչակարգը անցել է բոլոր կարմիր գծերը եւ նահանջելու տեղ չունի։ Մոսկովիայի ավանդական երկընտրանքը՝ «Արեւմուտքի հոգեւոր ստրկությունը» թե «Հորդայի ֆիզիկական ստրկությունը», սովորաբար լուծվել է երկրորդի օգտին, գտնելով, որ այդպիսով հնարավոր է պահել ռուսական ինքնությունը։ Հետազոտողների կարծիքով, ներկայիս ժողովրդագրական, գաղափարաբանական-հոգեւոր եւ այլ իրողություններն անհնար են դարձնում այդ հնարավորությունը։ Թուրքական հորդայի ներքո որպես Ռուսաստան գոյատեւելու հույսերը սին են։
Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավը չափազանց թանկ է արժենալու Ռուսաստանին։
lragir.am




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել