Իշխանությունները ստում են, մեր պայքարի հետևանքով նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Արթուր Վանեցյան
Երեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիաների մեկնարկի մասին։
Անդրադառնալով երեկ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված ուժին, Վանեցյանը ասաց, որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը և հորդորեց ոստիկանությանը մնալ իրենց լիազորությունների շրջանակներում։
«Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Վերջինս ընդգծեց, որ իրենց պայքարին միացել են բազմաթիվ այլ խմբեր, ինչը վկայում է, որ սա պայքար չէ հանուն իշխանության։
Հիշեցնենք, որ երեկվանից մեկնարկել է ընդդիմության պայքարի երկրորդ՝ ակտիվ փուլը, ինչի մասին դեռ օրեր առաջ հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել