Դեբեդում գտնված երեխան փրկվեց, մայրը՝ ձերբակալվեց. ոստիկանությունը մանրամասներ է հայտնել
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում. 911 ծառայությունից հայտնել են, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։ Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է գետը:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության որոնողափրկարարական միջոցառումներին միացել են ոստիկանության աշխատակիցներ, նաև՝ տեղի բնակիչներ։ Ժամը 18.30-ի սահմաններում, մոր նշած վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, Դեբեդ գետում որոնողական աշխատանքներին մասնակցող քաղաքացին հայտնաբերել է անգիտակից աղջնակին։ Նա տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, ապա՝ Վանաձորի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վանաձորի ճանապարհին երեխան ուշքի է եկել, և ըստ նախնական տվյալների՝ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Որոնողափրկարարական աշխատանքի բարեհաջող ավարտից հետո էլ, սակայն, ոստիկանների միջոցառումները չավարտվեցին։ Հարկավոր էր ճշտել միջադեպի բոլոր հանգամանքները. և ճշտեցին։
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ին, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից բաժին բերման ենթարկվեց երեխայի մայրը։ Նա հաղորդում տվեց, որ ժամը 17.10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, ինքն է իր մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել գետը:
Այնուհետև նրան են մոտեցել պատահական անցորդներ, որոնց նա հայտնել է, թե երեխան ընկել է գետը։ Այդ անձինք էլ ահազանգել են 911։
Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Մայրը ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին