3 պատճառ, թե ինչու ձեռք բերել Ucom պարտատոմսեր՝ աշխատելով ընկերությունում
Երբ 2019 թվականին «Յուքոմ»-ը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ թողարկեց դրամային և դոլարային պարտատոմսեր, ընկերության մի շարք աշխատակիցներ նույնպես ձեռք են բերել դրանք:
Նախորդ հրապարակումներում պատմել ենք, թե որոնք են այն 3 հիմնական պատճառները, որոնք խոսում են ընկերության պարտատոմսերը գնելու օգտին: Դրանք են՝ ընկերության կայուն զարգացումը, պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները և թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականութունը: Այս անգամ կդիտարկենք Ucom պարտատոմսեր գնելու այն 3 պատճառները, որոնք նշել են հենց ընկերության աշխատակիցները։
Առաջին հերթին, եթե ունեք ազատ ֆինանսական միջոցներ, որոնք միևնույն է պատրաստվում էիք վստահել կամայական որևէ բանկի, ապա ավելի նպատակահարմար է ուղղել դրանք այն ընկերություն, որտեղ աշխատում եք: Երբ ներդնում եք ձեր սեփական միջոցներն այդ ընկերություն, ապա դառնում եք դրա հետագա զարգացման ոչ միայն ուղիղ պատասխանատուն, այլև շահագրգիռ կողմը: Ընկերությունն աշխատավայրից վերածվում է ձեզ համար փոքր բիզնեսի, որտեղ ձեր անձնական ներդրումից իսկապես շատ բան է կախված:
Երկրորդ պատճառը՝ հավատարմությունն է: Ձեռք բերելով ընկերության պարտատոմս՝ աշխատակիցը ցույց է տալիս, որ այդ ընկերությունն իր համար ոչ միայն գործատու է ու աշխատավարձ ստանալու աղբյուր, այլև այն վստահելի ինստիտուտը, որի կայուն զարգացումը կախված է նաև իրենից:
Եվ վերջապես երրորդ պատճառը՝ ընկերության բոլոր ձեռքբերումները անձնական հաղթանակ համարելն է:
«Մենք շնորհակալ ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք 2019 թվականին վստահեցին մեզ իրենց անձնական ֆինանսական միջոցներն ու ձեռք բերեցին ընկերության պարտատոմսերը: Յուքոմի կողմից մշակված յուրաքանչյուր նոր ու հաջողված պրոդուկտ համարում ենք ոչ միայն ընկերության, այլ նախ և առաջ բարձր ներգրավվածություն ունեցող աշխատակիցների ընդհանուր ձեռքբերումը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Յուքոմը վերազինել է ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացել «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան