Մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ կհայտարարվի
Ռուսաստանի նախագահ Պուտինը մայիսի 9-ին պաշտոնապես կարող է պատերազմ հայտարարել Ուկրաինային, գրում է CNN-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։
Պուտինը կարող է օգտագործել Հաղթանակի օրվա խորհրդանշական նշանակությունը՝ հայտարարելու կամ Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների, կամ ռազմական գործողությունների սրման մասին, կամ երկուսը միասին, ասել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանք ամենահավանականը համարում են պաշտոնապես պատերազմ հայտարարելու սցենարը։
Մինչ այժմ ռուսական իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» է տեղի ունենում, «պատերազմ» և «ներխուժում» բառերն արգելված են։
Ըստ CNN-ի՝ պատերազմի պաշտոնական հայտարարումը կարող է խթանել հանրային աջակցությունը, ինչպես նաև թույլ տալ Ռուսաստանի իշխանություններին մոբիլիզացիայի կոչ անել, ինչն այժմ Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան