Մահացել է Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը
Մահացել է Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը։ Այս մասին «Եվրորադիո»-յին հայտնել է նրա կինը՝ Իրինան։
Շուշկեւիչը մահացել է 87 տարեկանում մայիսի 4-ի գիշերը։
Նախկին նախագահը 2022-ի փետրվարի վերջին COVID-19-ով էր հիվանդացել, ինչի պատճառով էլ հոսպիտալացվել էր։ Շուտով նա դուրս էր գրվել, իսկ հետո ապրիլին նրա առողջական վիճակը կրկին վատթարացել էր։ Չնայած նրան, որ քաղաքական գործչին անմիջապես տեղափոխել էին Հանրապետական կլինիկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին չէին միացրել։ Ապրիլի վերջին Շուշկեւիչը սկսել էր բուժվել տնային պայմաններում:
Շուշկեւիչը Բելառուսը ղեկավարել է 1991-1994 թվականներին։ Նա մասնակցել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ Բելովեժյան համաձայնագրերի մշակմանը եւ ստորագրմանը։ Քաղաքական գործիչը 1994 թվականին առաջադրվել էր նաեւ երկրորդ նախագահական ժամկետի համար, սակայն երկրորդ փուլ չէր անցել։ Մեկ տարի անց ընտրվել էր XIII գումարման Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1996 թվականի քաղաքական ճգնաժամի ժամանակ Շուշկեւիչը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իմփիչմենթի վերաբերյալ Սահմանադրական դատարանին ուղղված հայտարարություն էր ստորագրել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան