Գլխից վիրավորում ստացած լրագրողուհին հիվանդանոցում մահացել է
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողուհի Շիրին Աբու Աքլեն մահացել Է վերքերի հետեւանքով, որն ստացել Է Հորդանան գետի Արեւմտյան ափին անվտանգության իսրայելական ուժերի եւ պաղեստինցիների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին հաղորդում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, որը մի քանի տասնամյակ զբաղվում Էր մերձավորարեւելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել Է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել Է:
Նշվում Է, որ Աբու Ակլեն եղել Է սաղավարտով եւ զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
Վիրավորվել Է եւս մեկ լրագրող. նա գտնվում Է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում Է որպես կայուն: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով Պաղեստինի իշխանություններին, հաղորդել Է, որ լրագրողուհուն կրակել են իսրայելական ուժերը՝ Ջենին քաղաքի շրջանում:
Հեռուստաալիքի ղեկավարությունը եւ նրա գործընկերները ցավակցություն են հայտնել զոհվածի ընտանիքին՝ նշելով նրա «պրոֆեսիոնալիզմն ու տոկունությունը»: Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Ռան Կոհավն իսրայելական «Կան» ռադիոկայանին հայտարարել Է, որ չի կարծում, թե իսրայելական ուժերն են գնդակահարել Աբու Ակլեին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան