Հայտնի են Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման մրցույթի հաղթողները
Մայիսի 24-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման հայաստանյան բաց մրցույթի փակման արարողությունը։ Մրցույթը կազմակերպվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի (RAU), CodeSignal և OneMarketData ընկերությունների, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից։ Մրցույթին մասնակցեցին շուրջ 100 թիմ։
Փակման արարողության ժամանակ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և հովանավորներ CodeSignal, OneMarketData ընկերությունների և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները մրցանակներ և դիպլոմներ հանձնեցին հաղթողներին։ Դիպլոմներ ստացան առաջին 27 տեղերն զբաղեցրած թիմերը։
Մասնակիցների առաջ դրված խնդիրները վերաբերում էին ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC), այլ նաև ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետմանը, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի էին հետևյալ լեզուները` C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։
Հաղթող ճանաչվեց Space (Սամվել Անդրեասյան, Մեսրոպ Անդրեասյան) թիմը։ Եվս երկու թիմ՝ TiMvOrQ (Վահագն Ալթունյան, Արսեն Համբարձումյան) և ReturnofDzec! Dzuk (Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) ստացան առաջին կարգի դիպլոմ։ Երկրորդ կարգի դիպլոմներ ստացան 13, իսկ երրորդ կարգի՝ 10 թիմ։
Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignalստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox և CapitalOne. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է TheSiliconReview-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույնձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։
























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան