«Եթե փորձեմ փախչել քննությունից, ապա փախչում եմ ինքս ինձանից». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը երեկ հետաձգվեց և կշարունակվի այսօր: Չալաբյանի փաստաբանական թիմը միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է համարում Չալաբյանին անօրինականորեն կալանավորելը, այն դեպքում, երբ «ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը՝ որևէ կերպ չմիջամտելով քննությանը:
Փաստաբան Արթուր Հարությունյանը նշեց, որ երեկ դատախազի կողմից, ըստ էության, որևէ հիմնավորում, փաստական տվ յալ, որը կհակադրվեր փաստաբանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին, հիմնավորումներին` կալանքի և հիմնավոր կասկածի մասով, դատարան չեն ներկայացվել: Նշենք, որ երեկվա դատական նիստին մասնակցել ու ծավալուն ելույթ է ունեցել նաև Ա. Չալաբյանը: Հարությունյանը երեկ մեջբերեց նրա հետևյալ միտքը. «Ես մեր երկրի քաղաքացին եմ, շահառուն, սեփականատերը, և եթե փորձեմ փախչել քննությունից, ապա փախչում եմ ինքս ինձանից»:
Ի դեպ, ուշագրավ էր փաստաբանների ներկայացրած դրվագը, երբ իրենք նիստի ժամանակ նշել են, որ հուլիսի մեկից Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու, որով Չալաբյանին մեղսագրվող արարքը չի համարվելու քրեական հանցագործություն: «Դատախազն ասում է` իմ տեղեկություններով, օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի»,- տեղեկացրեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, մի քանի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը կոչ էին արել չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը և արդար քննություն իրականացնել։
Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել նաև ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան