Ակնհայտ է, որ իշխող կապիտուլյանտն ու իր խունտան վախենում են մասնակցել վաղվա արտահերթ նիստին. Նատալի Սաղիյան
Նատալի Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղը, հունիսի 3-ին ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի օրակարգում են լինելու, ըստ էության Հայաստանի և Արցախի ապագայի, քարտեզի վրա լինել-չլինելու հարցերը:
Վաղը, հունիսի 3-ին ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի օրակարգում են լինելու, ըստ էության Հայաստանի և Արցախի ապագայի, քարտեզի վրա լինել-չլինելու հարցերը:
Իշխող մեծամասնույունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու այդ նիստին, այդպիսով թույլ չտալով, որ քվորում ձևավորվի: Դե, իրենց կողմից այլ բան չէի սպասում, հատկապես այն փաստի ֆոնին, որ այս օրերին ոչ մի պետական բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չհամարձակվեց ընդդիմության հարցին ուղիղ պատասխանել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ասում են, որ դա անելու իրավունք չունեն, քանի որ բանակցություններ են ընթանում:
Իսկ երբ այդ պահին դեռ ապագա կապիտուլյանտը գնաց ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բանակցություններ չէին ընթանո՞ւմ: Թե՞ այդ ժամանակ ձեր նեղ քաղաքական օրակարգում կար պատերազմ հրահրելը, ինչը և արվեց:
Ակնհայտ է, որ իշխող կապիտուլյանտն ու իր խ-ունտան վախենում են մասնակցել վաղվա արտահերթ նիստին, քանի որ վախենում են կարմիր գծեր քաշել Հայաստանի և ԱՐցախի պետական շահից ելնելով, նրանք ունեն մեկ օրակարգ՝ հանձնել թշ՛նամուն ամեն ինչ, ինչ հնարավոր է ու հնարավորինս արագ, որպեսզի հանձնվածը ամրագրվի ՛՛խաղաղության պայմանագրով՛՛ և Հայաստանն այլևս երբեք հնարավորություն չունենա արդարություն պահանջել ոչ Ադրբեջանից ոչ էլ միջազգային հանրությունից:
Ինչի՞ համար եմ այսքան երկար գրում...
Սիրելի ընկերեր, հատկապես նրանք, ովքեր դեռ տանից են հետևում այս շարժմանը, վաղը վճռական օր է: Դուրս եկեք տանից, ժամը 16:00 եկեք Ֆրանսիայի Հրապարակ և արտահայտեք ձեր դիրքորոշումը: Ես ձեզ կոչ չեմ անում սատարել որևէ քաղաքական ուժին, ես ձեզ կոչ եմ անում կանգնել Հայաստանի և Արցախի կողքին և ձեր վճռական ներկայությամբ ցույց տալ դավադիր իշխանությանը, որ Արցախը չի կարող լինել
Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքով թշնամուն հարմար միջանցնքեր չեն կարող բացվել և Հայաստանը չի կարող ընկնել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական վերահսկողության տակ:
Իհարկե, շատերդ կասեք, որ եթե ԱԺ կապիտուլյանտ մեծամասնությունը չներկայանա նիստին, քվորում չլինի, այդ նիստին ընդունված որևէ փաստաթուղթ ուժ չի ունենա: Այո, իրավացի եք:
Բայց մենք, գիտակից և հայրենասեր քաղաքացիներս, պետք է ապացուցենք մեր թվաքանակով, որ կապիտուլյանտը մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ իշխանություն չունի և մանդատ չունի մեր անունից որևէ հակահայկական փաստաթուղթ ստորագրել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...