Չալաբյանի՝ կալանավայրից գրվող հոդվածաշարը շատ խորհրդանշական է. Նվեր Կիրակոսյան
Ավագ լեյտենանտ, 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, ով ապրիլի 18-ից Ազատության հրապարակում հացադուլի էր դիմել՝ հանուն Արցախի և ՀՀ անվտանգության ապահովման, աջակցում և սատարում է Ավետիք Չալաբյանին, նշելով, որ Չալաբյանի դեմ իրակացվում է քաղաքական հետպնդում, վերջինս քաղբանտարկյալ է.
«Իմ վերաբերմունքը երկու հարթությունում է, առաջինը՝ մարդկայնորեն, զուտ մարդկային աջակցություն՝ ուղղված պարոն Չալաբյանին, երկրոդը՝ գաղափարական տեսանկյունից սոլիդարություն նրա գաղափարներին: Ըստ էության՝ պատկերացնելով Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերները, այս պահին Ավետիք Չալաբյանն այն մարդկանցից է, ովքեր տալիս են ոչ միայն, Հայաստանին ինչ է անհրաժեշտ հարցի պատասխանը, որովհետև այդ «ինչը» մենք բոլորս էլ լավ պատկերացնում ենք, այլև, թե ոնց է հնարավոր այդ ինչին հասնել:
Թերևս հենց այս կոնտեքստում է կալանավայրից գրվող նրա հոդվածաշարը, որը նաև շատ խորհրդանշական է ստացվում: Դրանք արտահայտում են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու ուղիները՝ հայահավաք, արդիականացում և ռազմականացում բաղադրիչներով: Այո, հենց այս հարցերն են, որ մեզ օր առաջ պետք է լուծել և հենց այս հարցերի մասին խոսելն է այսօր շատ կարևոր, հատկապես պարոն Չալաբյանի նման մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր կարծիքի լիդերներ են»,- Orer.am-ի հետ զրույցում նշում է 44-օրյա պատերազմի մասնակիցը:
Կիրակոսյանի խոսքով, այսօր մեր հասարակությունում քիչ են մարդիկ, ովքեր կարող են տալ այդ «ինչպեսի» պատասխանը.
«Ինչպես արդեն նշեցի, «ինչի» պատասխանը նաև մենք՝ հասարակ քաղաքացիներս գիտենք, երբ հացադուլ էինք անում, մենք էլ էինք այդ հարցին պատասխանում, ներկայացնում, թե ինչ է ուզում անկախության սերունդը: Իսկ դրանից առաջ եկող «ինչպեսի» պատասխանը պետք է արտահայտեն Չալաբյանի նմանները՝ իրենց մոտեցումներով: Այս իմաստով շատ կարևոր եմ համարում Չալաբյանի հոդվածաշարի լուսաբանումը, դրանց հետ կապված ցանկացած լրացուցիչ մեկնաբանություն, պատկերացումներն ամբողջացնելը»:
Մարիամ Նալբանդյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան