Սփյուռքում բողոքի ալիքները կասեցնելու իշխանությունների ջանքերն ապարդյուն են անցնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանյան ընդդիմության ակցիաներին պարբերաբար իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում Սփյուռքի տարբեր գործիչներ, ինչպես նաև հայաշատ քաղաքների հայ համայնքները։ Ավելին, այս օրերին միմյանց հաջորդելով հայաշատ մի շարք քաղաքներում պարբերաբար տեղի են ունենում հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆրանսիայի հրապարակին»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հատուկ հանձնարարական են ուղարկել հայկական մեծ համայնք ունեցող երկրներում Հայաստանի դեսպանատներին և հյուպատոսարաններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով ու միջոցներով կասեցնեն հակաիշխանական ակցիաների անցկացումը և հատկապես հակափաշինյանական կոչերի հնչեցումը։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ փորձ է արվել բողոքի ալիքը կասեցնելու գործընթացում ներառել հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։
Մեր տեղեկություններով, դեսպանատներից զեկուցել են, որ դժգոհությունը բավական մեծ է, իսկ բողոքի ալիքները՝ հուժկու, ուստի գործնականում ոչ մի արհեստական միջոցով հնարավոր չէ դրանք կանխել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան